Ռուսաստանի Wildberries-ի պահեստում հրդեհը մարվել է՝ չորս օր անց

Մոսկվայի մարզում Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհը մարվել է՝ դեպքից չորս օր անց։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, Նեքստայի փոխանցմամբ:

Այժմ ընկերությունը սկսել է գնահատել հրդեհի հետևանքները։

 Տարբեր գնահատականներով՝ պահեստում ոչնչացած ապրանքների արժեքը կարող է հասնել շուրջ 2 միլիարդ եվրոյի։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ուկրաինական անօդաչուները հարվածել էին Wildberries-ի երկու օբյեկտների՝ Մոսկվայի և Տամբովի մարզերում։

Leave a Comment