Reuters. Ռուբիոն և Վան Ին կհանդիպեն Մանիլայում կայանալիք ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտգործնախարար Վան Ին կհանդիպեն չորեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Մանիլայում կայանալիք Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային։

Պետդեպարտամենտը դեռևս չի պատասխանել ՏԱՍՍ-ի հարցմանը՝ հաստատել այս տեղեկատվությունը։

Ռուբիոն հուլիսի 19-ին հայտարարել է, որ բաց կլինի Վան Իի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում հանդիպելու համար, սակայն նշել է, որ նման շփումների վերաբերյալ դեռևս համաձայնություն չի ձեռք բերվել։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախկինում հայտնել է, որ քննարկվում է Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների միջև հանդիպման հարցը։

Leave a Comment