ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Վաշինգտոնը փորձում է ազդել Չինաստանում քաղաքական գործընթացների վրա։
«Մենք կխոսենք նրանց հետ այդ մասին։ Դա տեղի է ունեցել շատ վաղուց։ Կարծում եմ՝ Չինաստանն այսօր մի փոքր այլ է, քան այն ժամանակ էր», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պլանավորում է որևէ գործողություն ձեռնարկել Չինաստանի դեմ՝ ի պատասխան Պեկինի կողմից մի քանի տարի առաջ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մասին իր մեղադրանքների։
«Բայց նրանք ինչ-որ բան են անում, և մենք ինչ-որ բան ենք անում նրանց հետ։ Ես անկեղծ կլինեմ։ Մենք նույնպես ինչ-որ բան ենք անում։ Սա միակողմանի փողոց չէ», – հավելել է Թրամփը՝ անդրադառնալով Չինաստանում քաղաքական գործընթացների վրա ազդելու ԱՄՆ փորձերին։ Ամերիկացի առաջնորդը պատասխանել է լրագրողների հարցերին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը ԱՄՆ կառավարության նոր մեղադրանքները որակել է որպես «մաքուր հորինվածք և չարամիտ զրպարտություն»։