Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել


Հասարակություն


Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։  Այս մասին տեղեկանում ենք Արթոր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից:

«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,-գրել է Օսիպյանը:

Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի վարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանիի հետ ունեցած միջադեպից հետո։


Հունիսի 10-ին Օսիպյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։

 


Leave a Comment