Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է

Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը, որի ընտանիքը բնակվում է ԱՄՆ-ում, Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկն է։ Այս մասին ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել են նախագահի աշխատակազմի աղբյուրները։

Նախագահականում Ումերովի հնարավոր նշանակումը բացատրում են միջազգային բանակցությունների և պաշտպանական համաձայնագրերի շուրջ նրա աշխատանքային փորձով։

Նրա նոր պաշտոնի մասին լուրերը շրջանառության մեջ են մտել այն բանից հետո, երբ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱԱՊԽ նոր քարտուղար է դառնալու ներքին գործերի նախկին նախարար Իգոր Կլիմենկոն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment