Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստակամ է ավելացնել դեպի Գերմանիա բնական գազի մատակարարման ծավալները՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման պատճառով Ռուսաստանն այլևս չի կարողանում անհրաժեշտ ծավալի նավթ և գազ մատակարարել իր ավանդական գործընկերներին։
Ալիևի ընդգծմամբ՝ անգամ կանաչ օրակարգին հավատարիմ մնալու պարագայում եվրոպական բանկերին անհրաժեշտ է վերանայել սեփական որոշումները, որպեսզի նավթագազային ենթակառուցվածքների նախագծերը վերստին ներդրումներ ստանան։ Նման պայմաններում Ադրբեջանը պատրաստ է էապես ավելացնել նավթի և բնական գազի արտահանումը Եվրոպա, այդ թվում՝ Գերմանիա։