ՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը

2026 թվականի հուլիսի 14–16-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» /Partnership for Influenza Vaccine Introduction/ (PIVI) նախաձեռնության Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հանդիպումը։ Այս մասին հայտել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Հայաստանից հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը և Իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են գրիպի, COVID-19-ի և շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) կանխարգելման և վերահսկման արդիական ռազմավարությունները, պատվաստումների արդյունավետության բարձրացման, հիվանդության բեռի գնահատման, ինչպես նաև պատվաստումների ազդեցության և տնտեսական գնահատման հարցերը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև պատվաստումների վերաբերյալ ապացույցահեն որոշումների կայացման, տնտեսական գնահատման և ազդեցության վերլուծության միջազգային փորձն ու լավագույն մոտեցումները, որոնք նպաստում են հանրային առողջապահության ոլորտում գիտական տվյալների վրա հիմնված որոշումների ընդունմանը և իմունականխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։

Leave a Comment