Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութից պարզ չէ, թե ինչն է եղել վիճաբանության պատճառը։
Auroranews.am-ը կապ է հաստատել ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ՝ դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։
ՆԳՆ-ից մեզ տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս հունիսին։
«Նշված դեպքը եղել է հունիսին։ Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են բոլոր մասնակիցներին և հաղորդման հետ միասին ներկայացրել Քննչական կոմիտե»,– հայտնել են նախարարությունից։