Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 27 պատգամավորության թեկնածուների գրանցումը։ ԿԸՀ նիստի ուղիղ եթերը վարել է Armenia Today-ի You Tube-յան ալիքը։
Ըստ հրապարակված ցանկի՝ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, Դավիթ Խուդաթյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արեն Մկրտչյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Միլադա Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը, Համբարձում Մաթևոսյանը, Վահրամ Խաչատրյանը, Տավրոս Սափոյանը, Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարգսյանը, Վահագն Արսենյանը, Սեդրակ Թևոնյանը։
«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել միայն ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել պատգամավորի թեկնածուներ՝ Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը, Լիլյա Շուշանյանը, Արթուր Դանիելյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արշավիր Խաչատրյանը, Դավիթ Այվազյանը, Ռոբերտ Դիլբալյանը, Հովհաննես Եգանյանը, Սիմոն Բաբայանը։
