Գերմանիայի նախագահը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,հաղորդում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային ընթացիկ հարցերին։

Գերմանիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացը և կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել՝ համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

Օրակարգում է եղել նաև Գերմանիայի և Ադրբեջանի երկկողմ համագործակցությունը։ Գերմանիայի նախագահն ընդգծել է Ադրբեջանի՝ որպես Հարավային Կովկասում կարևոր գործընկերոջ դերը, հատկապես էներգետիկ և տնտեսական ոլորտներում։

tfDEPMoH71rbFr9L.webp 186.64 KB

Leave a Comment