
ԿԸՀ-ն բաշխեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Հայաստան» դաշինքի նորընտիր պատգամավորների մանդատները: Անունները հնչեցնելուց հետո, Վահագն Հովակիմյանն ասաց. «Արձանագրությունը վավերացվեց: Խորհրդարանի նոր կազմը հաստատված է: Արձանագրության մեկ օրինակը կուղարկվի ԱԺ»: