Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 21-26-ը Հայաստանի մի շարք տարածքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, կանխատեսվում է բարձր կարգի հրդեհային վտանգ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսի 21-26-ին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում, ինչպես նաև Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային հատվածներում։

Leave a Comment