
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։

Ավելի վաղ թերթերը գրել էին, որ մինչև երեկ կեսգիշեր իշխանական թիմում վերջնական հստակություն չկար, թե ովքեր են ստանալու պատգամավորական մանդատ, իսկ ովքեր՝ ինքնաբացարկ ներկայացնելու։ Նշվում էր, որ ստեղծված անորոշության հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական քաղաքական որոշումների բացակայությունն է։