Չիլիում առատ տեղումներն ու փnթորկոտ քամիները հանգեցրել են առնվազն 10 մարդու մաhվան

Չիլիում հորդառատ անձրևների և փոթորկային քամիների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 17 մարդ։ Եվս 4-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի Ազգային աղետների կառավարման ծառայության տնօրեն Ալիսիա Սեբրիանը։

«Ցավով ստիպված ենք հայտնել, որ մինչ օրս Ատակամայից մինչև Արաուկանիա տարածաշրջաններում մթնոլորտային ճակատի անցման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի», – ասել է նա մամուլի ասուլիսում:

Նրա խոսքերով՝ ավելի քան 1100 մարդ տեղափոխվել է ապաստարաններ։ 104 հազար մարդ կտրված է մնացել արտաքին աշխարհից, հիմնականում՝ Ատակամայի և Կոկիմբոյի մարզերում։ Փոթորկի հետևանքով վնասվել է ավելի քան 2 հազար տուն, 76 բնակելի շենք ավերվել է։ 138 հազար մարդ էլ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Անբարենպաստ եղանակի պատճառով Ատակամա շրջանի Կոկիմբո և Ուասկո նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։

 

Leave a Comment