Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին և խիստ մտահոգություն հայտնել հուլիսի 19-ին Սև ծովում չորաբեռնատար նավի հրթիռակոծության հետևանքով չորս հնդիկ ծովայինների զոհվելու կապակցությամբ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ Օդեսայից եգիպտացորենի բեռով դուրս եկած Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո շարժվող Golden Leo նավը ենթարկվել է հրթիռային հարվածի, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի 9 անդամ, այդ թվում՝ Հնդկաստանի քաղաքացիներ։
Հնդկաստանի ԱԳՆ-ն կատարվածն ու քաղաքացիական անձանց մահն անընդունելի է որակել։
