Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին


Միջազգային


Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան երեք կարևոր բազաներին:

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ռազմական մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն՝ հարձակման են ենթարկվել Արիֆջանի ավիաբազան, Ալ-Ուդեյդ ճամբարի ուղղաթիռների վայրէջքի հրապարակը և Ահմեդ Ալ-Ջաբեր ավիաբազան։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ՀՕՊ համակարգի ոչնչացման մասին։


Leave a Comment