Օրը ցերեկով գողանում են հայկական գորգերը. Վիկտոր Մնացականյանի աղմկահարույց հայտարարությունը

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեսբուքում գրել է․

«Նայեք, ոնց ա Tatev Muradian -ը մենակ դուրս եկել ու կռիվ տալիս  #ՀայկականԳորգերի  համար` գեղարվեստական գործվածքի ու խալիների ոլորտի աշխարհահռչակ «Հալի» ամսագրի հետ։

Ամսագիրը, իր վերջին հրապարակմամբ, օրը ցերեկով գողանում է, ըստ իս ԱմենաՀայկական պատմամշակութային հետք ունեցող ու մեր ԴՆԹ-ի մաս կազմող Հայկական Խալիները։ Սա մշակութային ժառանգության նկատմամբ հստակ ոտնձգություն է,  հայկական  գորգագործական դպրոցի զարդանախշման համակարգի յուրացում։

Անիմաստ է խոսել չեղած Մշակույթի նախարարության մասին։ Ու առավել քան տեղին է հիշեցնել, թե ինչ է տեղի ունենում նման կառույցի լիկվիդացիայի դեպքում: 

Ուր են նայում մեր դեսպանները, հյուպատոսները,  արդեն որերորդ անգամ տարբեր հոդվածներով, կոնֆերանսներով ու թանգարանային ցուցադրություններով խեղաթյուրվում է մեր պատմությունն ու յուրացվում հայկական մշակութային ժառանգությունը։

Ընկերներ, Հայաստանից, սփյուռքից կարող եք մտնել այս հրապարակման մեկնաբանությունների հատվածը ու հատկապես անգլերենով նշել տվյալ նյութի ոչ ճշգրիտ, կողմնապահ մատուցումը»,- գրել է Վիկտոր Մնացականյանը։

Leave a Comment