«Իսկ Հայաստանի շահերի համար կռիվ տվող ընդդիմադիրները բանտախցերում են»․ Դերենիկ Մալխասյան

«Իսկ Հայաստանի շահերի համար կռիվ տվող ընդդիմադիրները բանտախցերում են»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս: Ես զարմացած եմ, որ դրան դատող դատավորն ու դատախազը ներեղություն չեն խնդրել անհարմարություններ պատճառելու համար: Ստացվում է, որ նիկոլական կոնցլագերում արտոնյալ կարգավիճակ ունի հայ երիտասարդներին թմրանյութ «հյուրասիրողն» ու ազգությամբ ադրբեջանցին:
Բայց Հայաստանի շահերի համար կռիվ տվող ընդդիմադիրներն ամիսներով ու տարիներով խիստ ռեժիմով բանտախցերում են անցկացնում ու հոգեբանական խոշտանգումների ենթարկվում»:

Leave a Comment