ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Թագավորության նոր վարչապետ Էնդի Բերնհեմի հետ կայացած «շատ լավ զրույցի» մասին։
Truth սոցցանցի իր էջում արված գրառման մեջ Թրամփը նշել է, որ կողմերը քննարկել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները, Հյուսիսային ծովի նավթը, առևտուրը, ռազմական դաշինքը և Օրմուզի նեղուցի ականազերծման հարցը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Բերնհեմը լուրջ անելիքներ ունի, սակայն նա գլուխ կհանի դրանից, և Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել, ինչպես նաև հայտնել է մոտ ապագայում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով հանդիպելու մտադրության մասին։
«Վարչապետը մեծ աշխատանք ունի անելու, բայց նա կկարողանա դա անել, և, իհարկե, ԱՄՆ-ն այնտեղ կլինի՝ օգնելու համար»,- գրել է Թրամփը։
