Վարդան Ղուկասյանի փեսան հրաժարվել է պատգամավորական մանդատից

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Այս մասին  «Փաստինֆոյին» հայտնել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։

Նրա փոխանցմամբ՝ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլյա Շուշանյանը։

Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորներից մեկն է։

Leave a Comment