Նովոռոսիյսկում բժիշկները չորսամյա աղջկա աղիքներից հեռացրել են 100 փոքր մագնիս։ Այդ մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Երեխային հիվանդանոց էին տեղափոխել սուր ապենդիցիտի կասկածով։ Սակայն հետազոտության ընթացքում աղջկա բարակ աղիքում հայտնաբերվել էին իրար կպած մագնիսական գնդիկներ։
Փոքրիկ հիվանդին անհրաժեշտ էր բարդ բաց վիրահատություն։ Վիրաբույժները մագնիսների պատճառով իրար կպած օրգաններն առանձնացրել են և հեռացրել բոլոր օտար մարմինները։
