
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է 2026 թվականի աշխարհի առաջնության Իսպանիա-Արգենտինա (1:0) եզրափակիչ խաղից հետո կարգապահական կանոնակարգի հնարավոր խախտումների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին: «Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի վերաբերյալ համապատասխան զեկույցներն ուսումնասիրելուց հետո, ՖԻՖԱ-ի կարգապահական օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն, ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարգապահական և էթիկայի հարցերով դատախազ է նշանակել՝ խաղից հետո տեղի ունեցած միջադեպերի հետ կապված օրենսգրքի հնարավոր խախտումները հետաքննելու համար։ Լրացուցիչ տեղեկությունները կարգապահական կոմիտեն կհրապարակի դատախազի զեկույցի պատրաստման աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղից հետո բախումներ էին տեղի ունեցել խաղացողների միջև, որի նախաձեռնողները Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներն էին։
? FIFA has officially opened a disciplinary investigation into the violent clashes after the Spain vs Argentina World Cup Final in New York. The incidents happened following Spain’s 1-0 extra-time win over Argentina. ⚖️? pic.twitter.com/LCXiXkc8U8
— Goal Gossip (@Goal_Gossip1) July 20, 2026