Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը իր փոդքաստում հայտարարել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մտավոր կարողությունները չափազանց ցածր մակարդակի են։
Թաքերը պատմել է, որ վերջերս դիվանագետների մասնակցությամբ ընթրիքի ժամանակ եղել է Կալասի հետ։ Լրագրողի խոսքով՝ երբ եվրոպական դիվանագիտության ղեկավարը կանգնել է ելույթ ունենալու համար, նա զգացել է ներկաների ընդհանուր արհամարհանքն ու տարակուսանքը, թե ինչպես կարող է «այդքան հիմար մարդը» Եվրոպայում զբաղեցնել այդքան բարձր պաշտոն։
Թաքերը ընդգծել է, որ ընթրիքի մյուս մասնակիցները նույնպես ցնցված են եղել այն բանից, թե որքան անտեղյակ է Կալասը և ինչպես է իրեն պահում երեխայի նման։