Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։
Նրանց պնդմամբ՝ Կառավարության առաջարկած ներկայիս երկու ծրագրերն անիրատեսական են և որևէ արդյունք չեն տալու, քանի որ դեպի Ռուսաստան արտահանման արգելքից հետո հայտարարված եվրոպական շուկան տնտեսվարողների համար մնում է անհասանելի, իսկ 15 000 տոննա կենդանի ձկան պահպանումը հսկայական ծախսեր է պահանջում։
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ՝ հայտարարելով, որ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել և իրենց խնդիրները ցանկանում են ներկայացնել ավելի բարձրաստիճան պաշտոնյայի։
