Մեսսին այլևս չի խաղալու Արգենտինայի հավաքականում

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումից հետո թիմակիցներին հայտնել է, որ դա իր վերջին խաղն էր ազգային թիմի կազմում: Այս մասին X սոցիալական ցանցում տեղեկացրել է լրագրող Էրնան Կաստիլյոն։

Նյու Յորքում կայացած եզրափակիչ խաղում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով առավելության է հասել արգենտինացիների նկատմամբ։ Խաղի ավարտից հետո Մեսսին արտասվել է։

«Հանդերձարանում երեկվա ելույթը հուզիչ էր, քանի որ նա նշում էր, թե դա իր վերջին հանդիպումն էր ազգային թիմի կազմում», – գրել է Կաստիլյոն։

Leave a Comment