Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի երեք ռազմակայանի օբյեկտներին և ուղղաթիռների կայանման գոտուն, հայտնում է Press TV-ն։
«Իրանի բանակը հայտարարել է, որ կամիկաձե հարվածային անօդաչու թռչող սարքերով հարվածել է Քուվեյթում գտնվող «Արիֆջան» ռազմակայանի վարչական շենքերին և ռադիոուղղորդման ալեհավաքներին, «Ալ-Ուդայրի» ճամբարի ուղղաթիռների կայանման գոտուն, ինչպես նաև «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի զորանոցին», – ասվում է Press TV-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։