ԿԸՀ-ն այսօր կքննարկի ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին նիստ կանցկացնի։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ԿԸՀ-ից։ Օրակարգում  ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած(մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցն է։

Օրակարգում է նաև ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմումը։

Leave a Comment