Իրանում ֆրանսիացի երկու դիվանագետի անվտանգության ծառայությունները բերման են ենթարկել

Կիրակի երեկոյան Իրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ անվտանգության ծառայությունների կողմից բերման են ենթարկվել ու մի քանի ժամ հարցաքննվել, իսկ նրանցից մեկը` բռնության է ենթարկվել։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի  Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար  Ժան Նոել Բարոն` տեղի ունեցածը որակելով ահաբեկչական գործողություն «դիվանագիտական անձեռնմխելիության կոպիտ խախտում»։

Ըստ նախարարի` մի քանի ժամ հարցաքննությունից հետո դիվանագետները վերադարձել են դեսպանատուն եւ պատրաստվում են հայրենիք վերադառնալ։

«Այս միջադեպն առավել ցնցող է այն պատճառով, որ այդ երկու աշխատակիցները համակարգում են Ֆրանսիայի՝ քաղաքացիական հասարակությանը, մասնավորապես իրանցի արվեստագետներին եւ գիտնականներին աջակցող ծրագրերը»,- գրել է Բարոն։

Նա նշել է, որ Իրանի իր պաշտոնակցին տեղեկացրել է, որ «այս չափազանց լուրջ եւ անընդունելի խախտումը չի կարող մնալ առանց հետեւանքների»։

Թեհրանը դեռ չի արձագանքել այս միջադեպին ու մեղադրանքին։

Leave a Comment