Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին – armeniatoday.am

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +34-36 աստիճան, երեկոյան՝ +27-29 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +25-29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-28 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +31-34 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +22-27 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-28 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +28-32 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային՝ 31-35 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +33-35 աստիճան, հովտային շրջաններում՝ +35-37 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 35-37 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +35-37 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +18-22, նախալեռնային շրջաններում՝ +23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-33 աստիճան։

Արցախում կանխատեսվում 28 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment