Քիմի Անթոնելլի շահեցաւ Պելճիքայի կրան փրին, ուր «Մերսետես»-ի իր խմբակիցը` Ճորճ Ռասըլ մրցումի սկիզբէն դուրս մնաց` Լուիս Համիլթընի «Ֆեռարի»-ին զարնուելէ ետք:
Ուրեմն Անթոնելլի վերադարձաւ յաղթանակներու ճամբան` չնչին առաւելութիւն մը ունենալով Շարլ Լըքլերի վրայ («Ֆեռարի»), մինչ նետերլանտցի Մաքս Վերշթափեն «Ռետ Պուլ»-ի հետ գրաւեց 3-րդ դիրքը` յաջորդաբար 3-րդ կրան փրին ըլլալով պատուոյ հարթակ բարձրանալով:
Համիլթըն, որ Ճորճ Ռասըլի արկածին պատճառ դարձած էր, 5 երկվայրկեան պատիժ ստացաւ եւ գրաւեց 4-րդ դիրքը, մինչ «Մաքլարեն»-ի վարորդ Օսքար Փիասթրի գրաւեց 5-րդ դիրքը:
Շատ լաւ կրան փրի ունեցաւ «Ռետ Պուլ»-ի վարորդ Իզաք Հաժժար, որ վերջին դիրքէն սկսելով բարձրացաւ մինչեւ 6-րդ դիրք, մինչ Նորիս 13-րդ դիրքէն սկսելով գրաւեց 7-րդ դիրքը: Կապրիէլ Պորթոլեթօ 8-րդ դիրքը գրաւեց «Աուտի»-ի հետ, մինչ Արվիտ Լինտպլատ եւ Ֆրանքօ Քոլափինթօ «ամբողջացուցին տասնեակը:
Ստորեւ ընդհանուր դասաւորումը 10 կրան փրիներէ ետք.
ԿԷՏ |
|
| 1.- Քիմի Անթոնելլի (Իտալիա) «Մերսետես» | 204 |
| 2.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) «Ֆեռարի» | 159 |
| 3.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) «Մերսետես» | 154 |
| 4.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) «Ֆեռարի» | 126 |
| 5.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) «Մաքլարեն» | 103 |
| 6.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) «Մաքլարեն» | 92 |
| 7.- Մաքս Վերշթափեն (Նետերլանտներ) «Ռետ Պուլ» | 91 |
| 8.- Իզաք Հաժժար (Ֆրանսա) «Ռետ Պուլ» | 60 |
| 9.- Փիեռ Կասլի (Ֆրանսա) «Ալփին» | 42 |
| 10.- Լիամ Լոսըն (Նոր Զելանտա) «Ռէյսինկ Պուլզ» | 39 |
Խմբային դասաւորում |
ԿԷՏ |
| 1- «Մերսետես» | 358 |
| 2.- «Ֆեռարի» | 285 |
| 3.- «Մաքլարեն» | 195 |
| 4.- «Ռետ Պուլ» | 151 |
| 5.- «Ալփին» | 61 |
| 6.- «Ռէյսինկ Պուլզ» | 61 |
| 7.- «Հասս» | 21 |
| 8.- «Ուիլիամս» | 11 |
| 9.- «Աուտի» | 10 |
| 10.- «Ասթոն Մարթին» | 1 |
| 11.- «Քատիլաք» | 0 |