
Հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնն ասել է, որ ինքը ցնցված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի ինտելեկտի մակարդակից՝ նրան անվանելով հիմար։
«Վերջերս ես նրա հետ ընթրիք ունեցա մի երկրում՝ մի խումբ դիվանագետների հետ, որոնց ոչ մի ձև միջակություն չէիր անվանի։ Երբ նա կանգնեց խոսելու, ես զգացի ընդհանուր արհամարհանք և շփոթմունք. ինչպե՞ս կարող էր նման հիմար մարդը ղեկավար պաշտոն զբաղեցնել Եվրոպայում», – ասել է Կարլսոնը իր փոդքասթում։
Ըստ նրա՝ ընթրիքի մյուս մասնակիցները նույնպես ցնցված էին Կալլասի «անտեղյակ» և «մանկամիտ» լինելուց։