Թեհրանը թույլ չի տա Իրանի դեմ գործող նավերին անցնել Հորմուզի նեղուցով

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը նախազգուշացրել է, որ որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որոնք նախատեսված են Իրանի դեմ օգտագործման համար, չի անցնի Հորմուզի նեղուցով։

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ակրամինիան ընդգծել է, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուցը գտնվում է Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո:

Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ «ահաբեկչական» զորքերը և տարածաշրջանում նրանց գործընկերները «լուրջ դժվարությունների» կբախվեն նեղուցում նավագնացության փորձերի ժամանակ:

Leave a Comment