Ռուսական հրթիռային հարվածներից հետո Օդեսայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսայի մարզին, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է թանձր ծուխ, որը, ըստ ականատեսների, տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից։

Ռուսական աղբյուրների պնդմամբ՝ հարվածի հետևանքով այրվում է նավթային ենթակառուցվածքի օբյեկտ։ Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Չեռնոմորսկում գտնվող արևային էլեկտրակայանի ենթակառուցվածքներին։

Ուկրաինական պաշտոնական կառույցները դեռևս չեն հաստատել այդ տեղեկությունները և չեն մեկնաբանել վնասների ծավալը։

Leave a Comment