«Սասուոլոյի» նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

Երևանի «Նոան» շարունակում է համալրել կազմը։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել 23-ամյա գանացի հարձակվող Բրայան Օդդեին։ Հայկական կողմը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնել է սլովենական «Կոպերից»։

Գանացին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իտալական «Սասուոլոյում»՝ հասցնելով հանդիպումներ անցկացնել Իտալիայի Ա Սերիայում։

Կարիերայի ընթացքում Օդդեին հասցրել է հանդես գալ նաև իտալական «Կրոտոնեում», խորվաթական «Ռուդեշում», սլովակական «Դունայսկա Ստրեդայում» և ֆիննական «ԿՏՊ»-ում։

Նոր թիմի կազմում 23-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 98 համարի մարզաշապիկով։

Leave a Comment