ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են առել ՀՀ-ի պարտավորությունները. փաստաբան

Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։ Այս մասին ֆեյսբուքիր իր էջում գրել է փաստաբան Տաթեւիկ Սողոյան:

«Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը. Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։

Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի։«Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների ՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է։Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»,- գրել է նա։

Leave a Comment