16:00 Լուրերը մեկ տողով. Խմելու ջրի որակի շուրջ աղմուկ, ԵՄ ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

  

·  «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ և համապատասխանում է սանիտարական նորմերին: Ընկերությունից հավաստիացրել են, որ ջրի կոշտությունը առողջության համար վտանգ ներկայացնող չափանիշ չէ:

·  Հայաստանն առաջին անգամ Եվրոպական միությունից ստացել է ձուկ և ձկնամթերք արտահանելու պաշտոնական թույլտվություն: Սահմանվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, ինչը նոր հնարավորություններ է բացում տեղական արտադրողների համար:

·  Անհետ կորած զինծառայողների ծնողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հայտնել են իրենց հետագա քայլերի վերաբերյալ որոշում կայացնելու մասին:

·  ՄԱԿ-ի փորձագիտական խումբը քննության առարկա է դարձրել Հայաստանում «Սրբազան պայքարի» գործն ու պետական ապարատի ռեպրեսիոն համատեքստը: Փաստաբանի փոխանցմամբ՝ կառույցը կասկածի տակ է դրել մարդու իրավունքների վերաբերյալ երկրի ստանձնած պարտավորությունները:

·  Մալուխի վնասման հետևանքով Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը: Քաղաքացիները ավարտական փաստաթղթերը կստանան միայն վթարի հետևանքները վերացնելուց հետո:

·  Ներքին գործերի նախարարությունը հանրությանը հորդորում է խստորեն պահպանել հնդեհային անվտանգության կանոնները բնության գրկում: Հրդեհավտանգ շրջանում արգելվում է չոր խոտի այրումը, խարույկ վառելն ու այրվող իրեր նետելը:

·  Ամերիկյան լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պենտագոնը չի հանրայնացրել Հորդանիայում տեղակայված ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածների հետևանքով վիրավորվածների մասին տվյալները: Հաղորդվում է չորս հարվածների մասին:

·  Իսպանիայում հաղթանակի տոնակատարության ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է զոհվել: Պատահարի հետևանքով կան նաև վիրավորներ:

·  Կրեմլը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հավանական հանդիպման գաղափարը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել բանակցություններ անցկացնել:

·  Մեծ Բրիտանիայի վարչապետը վայր է դրել լիազորությունները թագավորի հետ հանդիպումից հետո: Նոր կառավարություն ձևավորելու մանդատը փոխանցվելու է նոր նշանակվող ղեկավարին:

 

Leave a Comment