ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Բրեդլի Բարկոլային 150 միլիոնով

ՊՍԺ-ն պատրաստ է այս ամռանը վաճառել հարձակվող Բրեդլի Բարկոլային, եթե ստանա 150 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալն» ու «Լիվերպուլը»։ Բարկոլայի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028թ. հունիսը։

Անցած մրցաշրջանում Բարկոլան ՊՍԺ-ի հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Leave a Comment