Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի

Բրիտանական Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բերնեմը երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, պաշտոնապես փոխարինել է Քիր Սթարմերին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։

Այդ մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտություն» պարբերականը։

Այն բանից հետո, երբ թագավոր Չարլզ III-ը պաշտոնապես ընդունել է Քիր Սթարմերի հրաժարականը, Բերնեմը ժամանել է Բուքինգհեմյան պալատ, որտեղ միապետը նրան հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն։

Բուքինգհեմյան պալատի հաղորդմամբ՝ Բերնեմն ընդունել է թագավորի առաջարկը։

Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Բերնեմը, ով հայտնի էր «Հյուսիսի թագավոր» մականունով, վերջին տասը տարվա ընթացքում դարձել է Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը։

Քիր Սթարմերը, մինչ թագավոր Չարլզի հետ հանդիպումը, հանդես է եկել կարճ հրաժեշտի խոսքով՝ նշելով, որ պաշտոնը թողնում է ժպիտով։

Սպասվում է, որ թագավորի հետ հանդիպումից հետո Բերնեմը հանդես կգա վարչապետի կարգավիճակում իր առաջին ելույթով, որտեղ կներկայացնի «ավելի կայուն և պատասխանատու քաղաքականության» իր տեսլականը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Էնդի Բերնեմն ընտրվել էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ։

Leave a Comment