«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Ադեյեմիի հետ

Գերմանիայի հավաքականի 24-ամյա եզրային հարձակվող Քարիմ Ադեյեմին 5 տարվա պայմանագիր է կնքել կատալոնական «Բարսելոնայի» հետ, հաղորդում է իսպանական AS-ը։

Դորտմունդի «Բորուսիան» Ադեյեմիի տրանսֆերից կստանա 22 միլիոն եվրո, նախատեսված է նաև 7 միլիոն եվրո բոնուս։

Գերմանիայի անցած առաջնությունում Ադեյեմին մասնակցել է 28 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Leave a Comment