Չարլզ III-ն ընդունել է Սթարմերի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ընդունել է վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականը, հայտնել է Բուքինգհեմյան պալատը։

«Խորհրդարանի անդամ սըր Քիր Սթարմերը այս առավոտ հանդիպել է Նորին Մեծությանը և ներկայացրել իր հրաժարականը վարչապետի ու Գանձապետարանի առաջին լորդի պաշտոններից, ինչը Նորին Մեծությունը բարեհաճորեն ընդունել է»,-ասվում է պալատի հայտարարության մեջ, որը փոխանցում է Sky News-ը։

Ուրբաթ օրը Էնդի Բերնհեմն ընտրվեց Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ։ Երկուշաբթի նա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում կփոխարինի Քիր Սթարմերին։ Դրանից հետո Բերնհեմը կսկսի կառավարության կազմի վերադասավորումը։

Leave a Comment