
Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին․ «Խոսքս ուղղում են ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին․ մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկի համաձայն, այս երկրի Քրեական օրենսգրքի 100․1, 100․2 հոդվածների մասով՝ 2020թ․ սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և վարման ձևակերպումով, քանի որ դուք եղել եք ՀՀ այն ժամանակ վարչապետը, և միաժամանակ՝ գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումն սկսվում է հենց այդ օղակից, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը: Չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»: