Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների. ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոնը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների.
Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:
Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:
Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:
Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին»:

Leave a Comment