Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն առաջին հանդիպումն է անցկացրել անգլիական «Սանդերլենդի» գլխավոր թիմում։

18-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Յորք Սիթիի» դեմ ընկերական խաղին՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում։

«Սանդերլենդը» հաղթել է 5։1 հաշվով։ Այս ամիս Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն էր կնքել անգլիական ակումբի հետ։

Ավելի վաղ նա ճանաչվել էր «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ ավարտված մրցաշրջանում։

Անցյալ մրցաշրջանում հարձակվողը «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Մարտի 29-ին Գերագուսյանը նաև նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Բելառուսի թիմի դեմ կայացած ընկերական հանդիպմանը։

Leave a Comment