Ռուսաստանի գեղասահքի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ ժամանակին մտածել է սպորտային կարիերան ավարտելու մասին։
«Նման ցանկություն ունեցել եմ։ Երբ հասկանում ես, որ այլևս չես կարող շարունակել, դա հեշտ չէ։ Նույնիսկ ֆինանսական առումով, քանի որ այլ ոլորտներում մեծ փորձ չունես։ Քո մասնագիտությունն ու աշխատանքը մարզիկ լինելն է։ Ամբողջ կյանքդ նվիրված է եղել մրցումներին, և հենց դրանով ես ապրում»,– ասել է Պետրոսյանը։
Նշվում է, որ 2026 թվականի Օլիմպիական խաղերում գեղասահորդուհին զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։