ՖԻՖԱ-ի եկամուտը ԱԱ-2026-ից կհասնի ռեկորդային 15 մլրդ դոլարի

ՖԻՖԱ-ն կհայտարարի ԱԱ-2026-ից ստացված 15 մլրդ դոլար ռեկորդային հասույթի մասին, ինչը զգալիորեն գերազանցում է կանխատեսվող 11 մլրդ դոլար եկամուտը, գրում է The Guardian-ը։

Հիմնական աճն ապահովել են հյուրանոցային ծառայություններից ստացված եկամուտները և տոմսերի վերավաճառքը (երկրորդային շուկայում ՖԻՖԱ-ն ստանում է 15% գնորդից և 15% վաճառողից): 

Հավելյալ միջոցները, ամենայն հավանականությամբ, կուղղվեն ֆուտբոլային ասոցիացիաներին։

Leave a Comment