ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը կփնտրի Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծումը։
«Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է դիվանագիտական լուծման։ Մենք մի քանի անգամ փորձել ենք դրան հասնել Իրանի հետ, և մենք կշարունակենք փորձել», – լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Կարծում եմ՝ մենք միշտ պատրաստ ենք դիվանագիտական միջամտության։ Բայց դա պետք է լինի անկեղծ։ Պետք է լինի մի համաձայնագիր, որը նրանք պատրաստ կլինեն պահպանել», – հավելել է նա։