Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն – armeniatoday.am

Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը՝ լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Արգենտինային, հայտնել է Fifa-ն։

2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը սպասված ֆուտբոլային շոուն չդարձավ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ վճռորոշ դրվագը գրանցվեց միայն լրացուցիչ ժամանակում, երբ Ֆերրան Տորեսը 106-րդ րոպեին հաղթական գոլ խփեց։

Լիոնել Մեսսին դարձավ բրազիլացի Կաֆուից հետո աշխարհի առաջնության երեք եզրափակչում խաղացած երկրորդ ֆուտբոլիստը, սակայն չկարողացավ օգնել Արգենտինային պաշտպանել տիտղոսը։

Եզրափակչի գլխավոր հակառեկորդը գրանցեց հենց Արգենտինան․ հավաքականը աշխարհի առաջնությունների եզրափակիչների պատմության մեջ առաջին թիմն է, որը 90 րոպեի ընթացքում ոչ մի հարված չկատարեց՝ ո՛չ դարպասին, ո՛չ էլ դարպասի ուղղությամբ։ Խաղավերջում Էնսո Ֆերնանդեսը հեռացվեց կարմիր քարտով, իսկ վերջին սուլիչից հետո ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ։

Leave a Comment