Բուենոս Այրեսում Արգենտինայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել

Բուենոս Այրեսում Արգենտինայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել

Արգենտինայի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակչում պարտվելուց հետո Բուենոս Այրեսում սկսված անկարգությունների հետևանքով ոստիկանությունը ավելի քան մեկ տասնյակ մարդու է ձերբակալել, հայտնում է Mirror-ը։

Հաղորդվում է, որ ոստիկանության և երկրպագուների միջև բախումներ են տեղի ունեցել։ Երկրպագուները ապակե շշեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենա։ Բերման է ենթարկվել առնվազն 15 մարդ։

Leave a Comment