Հայաստանի նոր խորհրդարանը սկսել է իր գործունեությունը և ձեռնամուխ եղել անկախ պետականության ստեղծմանը. պատմության այս օրը (20 հուլիս)



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ– Շախմատի միջազգային օր, Տորթի միջազգային օր, Կոլումբիա՝ Անկախության օր, Նորվեգիա՝  Թագաժառանգ Հոկան Մագնուսի ծննդյան օր, Հյուսիսային Կիպրոս՝ Ազատության և խաղաղության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1240– օծվել է Գանձասար վանական համալիրը:

1320 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Օշինը 

 (1308—1320):

1914– ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր Հունան Ավետիսյանը, որը մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:

1919-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և հայերի միջև, բայց Լեյտենանտ Շվինդը բանակցելով Կելբալի խան Նախիջևանսկու և հայկական նահանգապետի հետ կարողացել է եռօրյա զինադադար հաստատել։

1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով՝ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։ 

1928– ծնվել է նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը:

1945- ծնվել է ռուսահայ բանաստեղծ, կոմպոզիտոր, բարդ, հեղինական երգի թեորետիկ Ալեքսանդր Միրզայանը:

1990-Հայաստանի նոր խորհրդարանը սկսել է իր գործունեությունը և ձեռնամուխ եղել անկախ պետականության ստեղծմանը։

 –վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսյոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովը:

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանի Բուզլուխ գյուղի մոտ հայերը վնասել են 3  Ми-24 ուղղաթիռ, որի օդաչուներից մեկը վիրավորվել է: 

– վախճանվել է  Արցախյան ազատամարտի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը:

2010-Քանաքեռում հիմնանորոգումից հետո հանդիսավորությամբ վերաբացվել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:

2013-վաղ առավոտից տասնյակ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ շրջել են  մայրաքաղաքի կանգառներով՝ կոչ անելով ուղևորներին չվճարել նոր 150 դրամ սակագինը:

2017-Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

2021-վախճանվել է տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ էդուարդ Թանգյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1402 —Լենկ Թեմուրը ջախջախել է թուրքական սուլթան Բայազիդին Անկարայի ճակատամարտում:

1534 –Քեմբրիջում գրանցվել է աշխարհում առաջին հրատարակությունը:

1804- ծնվել է անգլիացի կենդանաբան, անատոմ և պալեանթոլոգ, դինոզավր բառի հեղինակ սեր Ռիչարդ Օուենը:

 1810 – Կոլումբիան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1822 –ծնվել է ավստրիացի բիոլոգ և բուսաբան, գենետիկայի հիմնադիր Գրեգոր Մենդելը: 

1873-ծնվել է բրազիլացի օդագնաց, կոնստրուկտոր և օդաչու, ինքնաթիռներ և դիլիժաբլեր նախագծող Ալբերտո Սանթոս-Դյումոնը:

1877 —սկսվել է մուլտիպլիկացիայի պատմությունը:

1917-Կորֆու կղզում սերբերի, խորվաթների և սլովենների ներկայացուցիչները ստորագրել են միացյալ պետություն ստեղծելու հռչակագիրը:

-գրանցվել է «BMW» առևտրային նշանը:

1920 –Լեհաստանի վրա հարձակման ընթացքում Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:

1924 – Փարիզում ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան:

1926 –վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ֆելիքս Դզերժինսկին:

1936 –Մոնտրյոում կնքված պայմանագրով Բոսֆոր և Դարդանել նեղուցները տրվել են Թուրքիային:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրեստի ամրոցի աղյուսներին կատարվել է վերջին գրառումը.  «Մեռնում են, բայց չեն հանձնվում, ցտեսություն հայրենիք»:

1944 – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ է կատարվել:

1953- ԽՍՀՄ-ը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

1960 –աշխարհում մառաջին անգամ կառավարության ղեկավար է դարձել կինը. Շրի-Լանկայում Սիրիմավո Բանդարանաիկեն դարձել է վարչապետ:

1966-ԽՍՀՄ կառավարությունը որոշում է ընդունել կառուցել Վոլժսկի ավտոմոբիլային գործարան:

1969– ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջել է լուսնի վրա:

1973– վախճանվել է կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Բրյուս Լին:

1974 –Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան զորք է մտցրել թուրք-կիպրոսցիներով բնակեցված Հյուսիսային Կիպրոս:

1976- կատարվել են Մարս մոլորակի մակերևույթի առաջին հետազոտությունները: 1990-Հարավ Օսական ինքնավար մարզի գերագույն խորհուրդը ընդունել է պետական անկախության հռչակագիր և մայրաքաղաք Օրջոնիկիձեն վերանվանել է Վլադիկավկազի:

1993 –Լիտվայում շրջանառության մեջ է դրվել սեփական դրամը՝ լիտը:

2005 —Կանադայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը: 

2016- վախճանվել է ռուսական, բելոռուսական և ուկրաինական հեռուստահաղորդավար և լրագրող Պավել Շերեմետը:

Կ.Խաչիկյան



Leave a Comment