Անցած գիշեր Մոսկվայի ուղղությամբ թռել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք

20։30-ից մինչև 05։00-ն Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է հակառակորդի ավելի քան 400 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մոտեցումների հատվածում։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ հավելելով, որ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 85 ԱԹՍ։

ԶԼՄ-ների տվյալներով՝ նախնական վարկածով՝ գիշերային ԱԹՍ հարձակումների թիրախը Պոդոլսկում գտնվող Wildberries-ի պահեստներն են եղել։ Հիմնական հետևանքները գրանցվել են Պոդոլսկում, Դոմոդեդովոյում և Օդինցովոյի քաղաքային օկրուգում։

Պոդոլսկում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ։

Leave a Comment